Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս աչքերս լցվում են,Հայաստան ասելիս թևերս բացվում են,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…Կմնամ, կլինեմ այսպես: Առաջադրանքներ