ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը: Կենդանի և անկենդան […]