Ամազոնի մասին հետաքրքիր փաստեր

Տաս տարորինակ կենդանիներ

Արագ վերացող Ամազոնի արևադարձային անտառները բնակեցված են շատ անհավատալի կենդանիներով: Մեզնից շատերը լսել են վամպիր չղջիկների, պիրանյաների և անակոնդաների մասին, բայց անտառի բնակիչների մեջ կան նույնքան տարօրինակ և գուցե ավելի հրաշալի կենդանիներ:

Ահա Ամազոնի արևադարձային անտառներում բնակվող 10 ամենատարօրինակ կենդանիները, որոնց մասին երևի թե դուք դեռ չեք լսել:

Kinkajou10. ԿինկաժուՋրարջի այս ազգակիցը ունի ոսկեգույն մորթի և ճյուղերից կառչող պոչ: Նրան նաև անվանում են մեղրարջ. այն բնակվում է ծառերի վրա և հիմնականում սնվում մրգերով: Այս կենդանին օգտագործում է իր 12.7 սմ (5 մատնաչափ) երկարությամբ լեզուն՝ կախված մրգերը պոկելու և նաև ծաղիկներից նեկտարը լիզելու համար:
Electric-Eel-19. Էլեկտրական օձաձուկԲնակվելով գետերի խորքում` էլեկտրական օձաձուկը ստեղծում է մի քանի հարյուր վոլտ էլեկտրական լարում, որը կարող է նույնիսկ հարվածել մարդուն: Էլեկտրական հոսանքից անշարժացած կենդանիները հիմնականում չեն կարողանում  լողալ, սուզվում են ջրի հատակը և մահանում: Օձաձուկը օգտագործում  է իր այս «ուժը» զոհերին սպանելու և թույլ տեսանելիության պայմաններում կողմնորոշվելու համար: Չնայած իր անվանը՝ էլեկտրական օձաձուկը ցեղակից չէ իրական օձաձկներին, այլ համարվում է էլեկտրական թրաձկների ամենամեծ անդամը:
Blue-Poison.Dart.Frog.And.Yellow-Banded.Dart.Frog.Arp8. ԾառագորտերՎառ գունավորված այս գորտերը համարվում են երկրագնդի ամենաթունավոր կենդանիները: Նրանց գունավորումը ծառայում է գիշատիչներին նախազգուշացնելուն: Որոշ տեսակների թույնը այնքան վտանգավոր է, որ նույնիսկ գորտին դիպչելը ունենում է մահացու ազդեցություն: Գիտնականները նախընտրում են նրանց անվանել թունավոր գորտեր, և նրանք, չնայած տարածված կարծիքին, այդքան էլ լայնորեն չեն օգտագործվում հնդկացիների կողմից նետերը թունավորելու համար:
000Ye8Te7. Գնդակ-մրջյունԵրկրագնդի ամենամեծ մրջյունը կարող է հասնել մինչև մարդու ճկույթի մեծության և կծել՝ իր չափերին համապատախան: Այն խայթում է կրետների նման: Չնայած որ մրջյունների մեծ մասը օրվա ընթացքում վարում է միայնակ կենսակերպ, նրանք ապրում են գաղութներով, որոնք սովորաբար գտնվում են ծառերի հիմքերում: Անվան ծագումը անորոշ է: Հնարավոր է անվան պատճառն այն է, որ նրանց մարմինն ունի հրազենի գնդակի մեծություն, կամ որ նրանց խայթոցի ցավը նման է հրազենի գնդակի պատճառած ցավին: Մյուս անունը՝ 24-ժամյա մրջյուն է, քանի որ անհրաժեշտ է հենց այդքան ժամանակ, որ խայթոցի ցավն անհետանա: Որոշ տեղաբնակ ցեղեր ունեն հատուկ «տարիքային ծեսեր», որոնց ժամանակ երիտասարդ տղամարդը պետք է դիմանա այս մրջյունների շարունակական խայթոցներին՝ առանց որևէ ձայն արձակելու: (Կանայք այս ծեսին չեն մասնակցում):
Jesus-Lizard-Running-On-Water-Basilisk6. Բասիլիսկոս մողեսԵրբ այս կենդանին փախչում է գիշատիչներից, այն վազում է լճերի կամ գետերի մակերեսների վրայով:  Մողեսը այս ձևով կարող է հասնել մինչև 5 մղոն/ժամ (մոտ 8կմ/ժամ) արագության: Այն շարժվելիս օգտագործում է ջրի մակերեսային լարվածությունը և իր շատ թեթև քաշը: Մողեսի ստորին վերջույթների մատները ունեն մաշկային թաղանթներ, որոնք ստեղծում են մի ընդհանուր մակերես, ինչպես նաև՝ օդային գրպանիկներ՝ ջրի մակերեսային լարվածությունը նվազեցնելու համար: Չնայած դրան՝ որոշ ժամանակ վազելուց հետո «ֆիզիկան», այնուամենայնիվ, հաղթում է, և մողեսը ստիպված է լինում լողալ:
Captive Noctilio Leporinus5. Ձկնորս չղջիկԽուսափելով չղջիկներին հատուկ միջատակերությունից՝ աշխարհի ամենամեծ չղջիկը ունի բազեի նման ճանկեր: Այն նաև անվանվում է «բուլդոգ չղջիկ», իր շնանման դնչի պատճառով: Գիշերվա խավարում այն հարձակվում է ձկների վրա, որոնց առաջացրած ջրի մակերեսի տատանումները չղջիկը զգում է իր սոնորային զգայարանների միջոցով: Ոչ մի այլ չղջիկ ընդունակ չէ այսպիսի «ձկնորսության»
Glass Frog4. Ապակյա գորտԱպակյա գորտի մարմինը ամբողջությամբ թափանցիկ է, որը թույլ է տալիս տեսնել ներքին օրգանները, նույնիսկ՝ սրտի բաբախումը: Սրա միջոցով գորտի մարմինը ձեռք է բերում շրջապատող բուսականության գունավորումը, որը գորտին դարձնում է դժվար տեսանելի:
Peanuthead3. Միջատ գետնանուշԱյս տարօրինակ արտաքինով միջատը գլխիկի վրա ունի կեղևով գետնանուշի նման դուրս ցցված գոյացություն: Սրա նշանակությունը դեռևս մնում է անորոշ: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է դրանով միջատը նմանակում է մողեսի գլուխը  և պաշտպանվում գիշատիչներից: Առանց դրա այս միջատը կլիներ հեշտ խոցելի, չնայած որ նրա թևերի հետքերը, նման լինելով բուի աչքերին, գիշատիչների մոտ նույնպես կարող են առաջացնել խաբկանք:
Nyctibius Griseus 471885191 27F931630D O2. ՊոտտոՕրվա ընթացքում պոտտոն կանգնում է մահացած ճյուղերի գագաթներին՝ մնալով բացարձակապես անշարժ: Նրա փետրավորությունը նման է իր բնակության վայրին և խառնվում է արտաքին միջավայրի գունավորման հետ: Այն գիշերային կենսակերպ վարող կենդանի է, որսում է թռչող միջատներին և նրա արձանանման վարքը օրվա ընթացքում ծառայում է որպես գիշատիչներից թաքնվելու միջոց: Այս թռչնի ճտերը նույնպես անշարժանում են, այս անգամ՝ նմանվելով սնկերի:  
Candiru1. Ձուկ կանդիրուՏհաճ արտաքինով այս ձուկը, որը անվանվում է նաև «ձուկ ատամի փայտիկ», թափանցում է լողացողների  միզասեռական ուղիներ, առաջացնում ահավոր ցավեր, և նրա հեռացումը կատարվում է միայն վիրահատական ճանապարհով: Բնության մեջ այս գրչաձև կենդանին մակաբուծում է ջրային կենդանիների արտազատական ուղիներում և սրա պատճառով է, որ այն հեշտությամբ կարողանում է թափանցել մարդու միզասեռական ուղի:

Անվանում

Գետն իր անվանումը ստացել է հնդկացի կանանց անունից. իսպանացի կոնկիստադորները, կռվելով Ամազոնի շրջակայքում բնակվող ցեղերի հետ, հիացել էին իրենց դեմ կռվող կանանցով, որոնք, ուս ուսի մարտնչելով տղամարդկանց կողքին և աչքի ընկնելով քաջությամբ ու ռազմատենչությամբ, նրանց հիշեցրել են ամազոնուհիների ցեղերի մասին հին հունական առասպելները[9][10], և որոնց շնորհիվ գետը կոչվել է Ամազոն։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ ամազոնուհիները իրանական ծագում ունեին, և այդ անվանումն իսկ առաջացել է պարսկերեն ha-maz-an- “(միասին մարտնչողներ) բառակապակցությունից”[11][12]:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*