Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո ինձ այս պատմունը շատ դուր եկավ, որովհետև այդ մարդը բարի էր։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Նա ամեն ինչում միշտ վերջինն էր, որովհետև նո միշտ չար գործերում էր վերջինը։
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր առաջինն էր:Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր անվախ էին, ովքեր իրենց տեղում կանգնած էին մնում վտանգի ժամանակ, առաջինն էր նրանց մեջ, ովքեր ճշմարիտ էին խոսում, ովքեր լավ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում վերջինն էին էին: Մեկը քաղաքի վերջին ազնիվն էր գողն էր, մյուսը վերջին լավ մարդնն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա առաջինն էր, ով իմացավ այդ մասին:

  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Պատմության մարդը որոշել էր ամենաառաջինը լինել, որովհետև իր անունը նշանակում էր առաջին։
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Ճարպիկ անունով մարդը պետք է լինի ճարպիկ։ Ռազմիկ անունով մարդը պետք է լինի կռվող։ Հովիկ անունով մարդը պետք է լինի քամու պես թեթև։Քարիկ անունով մարդը պետք է լինի ամուր և պինդ։ Իլումինաքիոն անունով մարդը պետք է լինի շատ արագ, որովհետև Իլումինաքիոն իսպաներենից թարգմանած դառնում է կայծակ։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
    Մոլորակը կքանդվեր
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    Բոլորը հիմար կլինեին
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    Մարդիկ կվերանաին
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*