Թեսթ  11


Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

– Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
        իջավ, վերադարձել, քաղցր, զվարթ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Դեպք-պատահար
Ուրախ-զվարթ
Վայրկյան-ակնթարթ
Զիլ-շքեղ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/անզգույշ-ածանցավոր

  գ/փոքրիկ-պարզ

  դ/այնտեղ-բարդ

5. Տեքստից դու՛րս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրու՛  հոգնակի:
Դեպք-Դեպքեր
Ծիծեռնակ-Ծիծեռնակներ

Ձու-Ձվեր
Կատու-Կատուներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-գոյական

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-ածական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:

Ծիծեռնակը գնաց 

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։
9. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
 Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

10. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ծիծեռնակները ունեն այսիսի սովորություն, որ եթե իրենց ձագը սատկի բարձրանում են բարձր տեղ և ընկնում սատկուն։

11.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

12. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

13. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին, որովհետև այն ամենը ինչ ատահեց ձագի հետ շատ արագ էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*