Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    հիշել-մոռանալ ,ընկերներ-օտարներ ,բերել-տանել ,մտնել-դուրս գալ ,մանուկներ-ծնողներ ,ուշ գիշեր-առավոտ
  • Ինչո՞ւ է եղևնին հպարտանում
    Եղևնին հպարտանում էր նրա համար ,որովհետև մտածում էր թե նա է բերել ամանորը։
  • Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։

    Անտառից եկած եղևնին
    Մի որ մարդիկ որոշեցին նոր տարին ավելի ճոխացնել և մտածեցին․
    <<Որ բույսն է որ նոր տարու ժամանակ կարող է կանաչ մնալ>>
    Եվ գնացին անտառ ,տակն ու վրա արեցին և մի բացատում տեսան մի եղևնի։
    Նրանք վերցրեցին եղևնին և տարան դրսում տնկեցին։
    Որոշ ժամանակ հետո մտածեցին որ ավելի ճոխացնեն և սկսեցին զարդարել եղևնին։
    Վերջապես եղևնին շատ ճոխ տեսք ունեցավ։Եղևնուն զարդարել էին քաղցրավենիքներով և տիրկնիկներով։
    Նրանք նրա անունը դրեցին տոնածառ ,որովհետև միշտ երբ ձմեռ պապը գալիս էր նա էր հայտնում բոլորին որ տոն է։Նա էր նվերներն պահում և բացի տերից ուրիշ ոչ ոքի չեր տալիս։Մեր առաջին տոնածառը շատ բարձրահասակ էր դարձել մի օր նա ծերացել էր և ընկավ։ Մարդիկ հասկացան որ պետք չե անտառից բերել այլ պետք է պատրաստել դրա պես եղևնի։

    Առաջադրանքներ
  • Առանձնացրու անծանոթ բառերը։
  • Սևացրած բառերի համար գրեք իմաստով նույն բառեր։










Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*