Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն
 չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր, բառարանով բացատրիր
    Չկա
  2. Դեղինով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:
    ընկերություն-ընկեր բուրմունքով – բույր փշատերև-փուշ գեղեցկությաամբ-գեղեցիկ լռեցին-լուռ բվին-բու
  3. Սևացրած բառերում գծիկների փոխարեն լրացրու բաց թողնված տառերը։ Գրելուց հետո բառարանով ինքդ քեզ ստուգիր։
  4. Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:
  5. Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:
    Մեր հեքիաթի փշատերևը բարի էր,այլասեր և հանգիստ։
  6. Ինչո՞վ էին աշնանը պարծենում անտառի ծառերը:
    Այս հեքիաթի ծառերը պարծենում էին նրանով որ գեղեցիկ էին։
  7. Քո կարծիքով ինչո՞ւ եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:
    Եղևնին տեսավ, որ իր ընկերները տխուր էին և քանի որ բարի էր որոշեց բաժանել։
  8. Ընդամենը մեկ բառով ասա

Ա. Ինչպիսի՞ն էր այս պատմվածքը

բարի

Բ. Ի՞նչ գույնի էր

սպիտակ

Գ. Ի՞նչ զգացիր

նոր տարի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*