Առյուծները համարվում են մոլորակի ամենահայտնի կենդանիներից մեկը։ Այս գիշատիչները ունեն իրենց տարածքները,որը նրանք պաշտպանում են և որի համար միշտ պատրաստ են պայքարի մեջ մտնել։
Առյուծներին անվանում են կենդանիների արքա և դրա համար կան բոլոր պատճառները։ Գիտնականները կարծում են, որ այս խոշոր կատվազգիները առաջացել են Աֆրիկայում։
Այսպես, ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր առյուծների մասին.
- Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։
- Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։
- Այս գիշաիչների տեսողությունը գիշերը 6 անգամ ավելի լավ է, քան մարդունը։
- Բոլոր կատվազգիների մեջ ամենաբարձր հասակը ունեն առյուծները։
- Հասուն առյուծը կշռում է 200-250 կգ, իսկ էգը երկու անգամ թեթև։
- Առյուծի մորթու երկարությունը կարող է հասնել 40 սմ։
- Հետաքրքիր փաստ է այն հանգամանքը, որ առյուծները կարող են բազմանալ ոչ միայն էգ առյուծների, այլ նաև այլ կատվազգիների հետ։
- Առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք որևէ ծառի կամ թփի շվաքում օրեկան անց են կացնում 20 ժամ։
- Առյուծների խումբը կոչվում է պրայդ։
- Առյուծները ունեն շատ փոքր սիրտ։ Կատվազգիների մեջ նրանց սիրտը ամենափոքրն է։
- Առյուծների եղունգների երկարությունը կարող է հասնել 7 սմ-ի։
- Վերջին 20 տարվա ընթացքում առյուծների քանակը Աֆրիկայում կիսով չափ պակասել է։
- Վայրի բնության մեջ առյուծները ապրում են 10-14 տարի, իսկ անազատության մեջ մինչև 20 տարի։